Kohar - Sareri Hovin Mernem
KOHAR performing Sareri Hovin Mernem
Սարերի Հովին Մեռնեմ
Link Provided by Anania
Սարերի հովին մեռնեմ,
Հովին մեռնեմ, հովին մեռնեմ,
Իմ եարի պոյին մեռնեմ,
Պոյին մեռնեմ, պոյին մեռնեմ։
Կայնել եմ գալ չեմ կարող,
Գալ չեմ կարող, գալ չեմ կարող,
Լցուել եմ՝ լալ չեմ կարող,
Լալ չեմ կարող, լալ չեմ կարող։
Մի տարի է չեմ տեսել,
Տեսնողի, եա՛ր, աչին մեռնեմ.
Գետերը ջուր չեն բերում,
Քեզանից լուր չեն բերում։
Չլինի՞ սէրդ սառել է,
Քո սէրը, եա՛ր, զուր չեն բերում։
Կայնել եմ գալ չեմ կարող,
Գալ չեմ կարող, գալ չեմ կարող,
Լցուել եմ՝ լալ չեմ կարող,
Լալ չեմ կարող, լալ չեմ կարող,
Մի տարի է չեմ տեսել,
Տեսնողի, եար, աչքին մեռնեմ։
Խօսք՝ Ժողովրդական
Երաժշտութիւն՝Յ.Բադալեանի